ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ու հայերի վրա հարձակումների վերաբերյալ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ու հայերի վրա հարձակումների վերաբերյալ։

«Խորապես անհանգստացած ենք վերջին բռնությունների և վանդալիզմի կապակցությամբ, որոնք թիրախավորում են Երուսաղեմի քրիստոնեական կրոնական հաստատությունները, այդ թվում՝ Հայոց պատրիարքարանը և Հին քաղաքի հայ բնակիչներին»,- Թվիթերի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

Մեկնաբանել