Կացարանի հրդեհից այրվածքներ ստացած երեք զինծառայողները տեղափոխվել են հիվանդասենյակ

Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհից այրվածքներ ստացած երեք զինծառայողները վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են հիվանդասենյակ։ ՍիվիլՆեթի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ բոլորի վիճակն այս պահին միջին ծանրության է։

***

Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, ևս 3 զինծառայող տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Նախնական վարկածով հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման հետ կապված անվտանգության նորմերի խախտման պատճառով։

Մեկնաբանել