2022-ին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը կազմել է 14,2%

Հայաստանը 2022-ը փակել է 14,2% տնտեսական ակտիվությամբ, որը համադրելի է տնտեսական աճի ցուցանիշին:

Ինչպես հայտնում են Հայաստանի վիճակագրական կոմիտեից, անցյալ տարվա դեկտեմբերին 2021-ի նույն ամսվա համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) աճը կազմել է 12,8%, մինչդեռ նոյեմբերի համեմատ գրանցվել է 21,5% աճ:

Անցյալ տարի տպավորիչ աճ են արձագրել հետևյալ ոլորտները` ծառայություններ՝ 28,2%, առևտրի շրջանառություն՝ 17%, շինարարություն՝ 12,5%, արդյունաբերական արտադրանքի ծավալ՝ 7,8%:

Նախորդ տարի ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 68,6%-ով: Ընդ որում, արտահանման աճը կազմել է շուրջ 78%, իսկ ներմուծման ծավալներն աճել են 63,5%-ով: Հունվար-դեկտեմբերին արտահանումը հասել է 5,3 մլրդ դոլարի, իսկ ներմուծումը` 8,7 մլրդ դոլարի:

Միայն դեկտեմբերին 2021-ի նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 70%-ով: Արտահանման աճը հասել է 90,2%-ի, իսկ ներմուծումն ավելացել է 60,2%-ով:

Մեկնաբանել