Արցախի կանայք բաց նամակով դիմել են Եվրոպային

«Արցախի կանայք հանուն Արցախի ապագայի» նախաձեռնության անդամները ստորագրահավաք են նախաձեռնել՝ ուղղված Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։ Նամակում նրանք խնդրում են կանգնել Արցախի կանանց ու երեխաների կողքին, քայլեր ձեռնարկել՝ վերջ տալու Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը։ «Լաչինի միջանցքը աշխարհի հետ մեր միակ կապն է, որը դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից արգելափակվել է։ Դրա պատճառով մեր երեխաները մնացել են առանց սննդի, էլեկտրականության, ջեռուցման, դեղերի ու բուժվելու հնարավորության, կրթություն ստանալու հնարավորության, ապագայի նկատմամբ իրավունքի», – ասվում է նամակում։

Մեկնաբանել