Նախագահի հրամանագրով Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
Հրամանագրում ասվում է, որ նշանակման համար հիմք է հանդիսացել Բարձրագույն դատական խորհրդի հունվարի 23-ի որոշմամբ ներկայացված առաջարկությունը։