Ադրբեջանում իրանական «նոր գործակալական ցանց» է բացահայտվել

Հունվարի 31-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է իրանական «նոր գործակալական ցանցի» բացահայտման մասին, հաղորդում են ադրբեջանական առաջատար լրատվամիջոցները՝ հղում անելով այդ երկրի ՆԳՆ-ին:

Հաղորդվում է, որ SalamNews և Interaz լրատվամիջոցներում ստուգիչ միջոցառումներ են անցկացվել, որոնց հետևանքով Բաքվում և Ադրբեջանի այլ շրջաններում ձերբակալվել է 7 հոգի:

Ուշագրավ է, որ Ադրբեջանի ու Իրանի հարաբերությունները կրկին սրվել են հունվարի 27-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից հետո․ Իրանը հայտարարում է, որ նախնական քննությամբ դեպքը տեղի է ունեցել ընտանեկան հողի վրա, իսկ Ադրբեջանը միանգամից միջադեպը որակեց որպես ահաբեկչություն՝ այդ կերպ մեղադրելով Իրանին: Բաքուն անգամ դադարեցրել է Թեհրանում իր դեսպանատան գործունեությունը, իսկ դեսպանատան աշխատակիցներին տարհանել Ադրբեջան:

2022-ի նոյեմբերին Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները դարձյալ լարված էին։ Ադրբեջանական կողմն այդ ժամանակ նորից հանդես էր եկել Ադրբեջանում գործող «գործակալան ցանցերի» բացահայտման մասին հայտարարություններով:

Մեկնաբանել