Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի հարցը

Հունվարի 31-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Ըստ հաղորդագրությանը՝ հեռախոսազրույցում քննարկվել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիները։

«Շեշտվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով աշխատանքի վերսկսման կարևորությունը։ Այս համատեքստում հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ Մոսկվայում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների հերթական փուլը»,- նշում է ռուսական կողմը։

Մեկնաբանել