Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 2-3-ն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն, հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Փաշինյանն Ալմա-Աթիում մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և «Digital Almaty Awards» միջազգային համաժողովին:
Վարչապետը Ղազախստան է մեկնել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։ Ալմաթի են հրավիրվել նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրների վարչապետների տիկնայք: