Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար

Նախագահի հրամանագրերով Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արտակ Բուդաղյանը և նրա տեղեկալները՝ Բագրատ Մաթևոսյանն ու Սամվել Պողոսյանը, ազատվել են պաշտոնից:

Մեկ այլ հրամանագրով Հատուկ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել Արմեն Գյոզալյանը՝ ազատելով գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:

Գագիկ Պողոսյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, իսկ Լևոն Կասյանը՝ Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ:

Մեկնաբանել