Վահրամ Դումանյանը նշանակվել է նախագահի խորհրդական

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Վահրամ Դումանյանը նշանակվել է հանրապետության նախագահի խորհրդական: Համապատասխան հրամանագիրը փետրվարի 2-ին ստորագրել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։

2022-ի դեկտեմբերի 12-ին Դումանյանն ազատվել էր ԿԳՄՍ նախարարի պաշտոնից։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2020-ի նոյեմբերի 23-ից։

***

Վահրամը Դումանյանը պաշտոնից ազատվել էր Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրություններից հետո։

Դեկտեմբերի 9-ին Բրյուսովի համալսարանում տեղի ունեցած ընտրություններում գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվել էր։ Ավելի վաղ կառավարությունը որոշել էր Բրյուսովի անվան համալսարանը միացնել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ու Հայայաստանի պետական մանկավարժական համալսարանի հետ։ Կարինե Հարությունյանը դեմ է արտահայտվել բուհերի միավորմանը, նաև մասնակցել է միավորման դեմ բողոքի ակցիաներին։

Դեկտեմբերի 12-ին պաշտոնից ազատվել էր նաև փոխվարչապետ, Բրյուսովի համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթևոսյանը։

Մեկնաբանել