Բյուրոկրատիան կրկնակի դանդաղեցնում է կառուցապատումը

Շինարարությունը Հայաստանի տնտեսության լոկոմոտիվներից է: Վերջին տարիներին հատկապես բնակարանաշինությունը զարգանում է հախուռն տեմպով: Ոլորտը նաև սկսել է զգալ բյորոկրատական քաշքշուկների, կոմունիկացիաների անցկացման, հատկապես գազամատակարարման հետ կապված խնդիրների բացասական հետևանքները: «Կառուցապատողների հայկական ասոցիացիա»-ի նախագահ Գուրգեն Գրիգորյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում պատմել է կառուցապատման ոլորտի խնդիրների և Երևանի քաղաքապետարանի հետ աշխատանքների դժվարությունների մասին: