Հերթական Էլ Կլասիկոն` այսօր

Եթե «Բարսելոնան» նվաճի Իսպանիայի Սուպերգավաթը, ապա կդառնա առաջին իսպանական թիմը, որն անընդընդմեջ 4 անգամ կտիրանա այդ տիտղոսին: Eurosport-ը հերթական Էլ Կլասիկոյից առաջ հետաքրքիր վիճակագրություն է ներկայացրել:

-Սա թվով 220-րդ Էլ Կլասիկոն է: Այդ հանդիպումներում «Ռեալը» 1 հաղթանակ ավելի է տարել:

-Էլ Կլասիկոն 3-րդ անգամ անընդմեջ կկայանա «Նոու Կամպ» մարզադաշտում, բայց սա ռեկորդ չէ. 1916-1926 թվականներին «Ռեալն» ու «Բարսելոնան» 4 անգամ անընդմեջ խաղացել են մադրիդցիների մարզադաշտում:

-«Բարսելոնան» Իսպանիայի Սուպերգավաթը նվաճել է 10 անգամ, «Ռեալն» այս տիտղոսին արժանացել է 8 անգամ: Նշենք, որ Իսպանիայում Սուպերգավաթը խաղարկվում է 1982 թվականից:

-«Բարսելոնան» և «Ռեալը» Սուպերգավաթի համար միմյանց դեմ կպայքարեն 6-րդ անգամ: Նախորդ 5 դեպքերից 4-ում հաղթել է «արքայական» թիմը (1988, 1990, 1993, 1997 թվականներին): Կատալոնացիները հաղթել են 2011 թվականին:

-Սույն թվականի ապրիլի 21-ին «Ռեալը» «Նոու Կամպ» մարզադաշտում կարողացավ ընդհատել «Բարսելոնայի» 7 խաղից բաղկացած անպարտելի սերիան

-Էլ Կլասիկոներում վերջին անգամ «Բարսելոնան» է կարողացել անառիկ պահել սեփական դարպասը` 2011 թվականի ապրիլի 27-ին հաղթելով 2:0 հաշվով: Այդուհետ թիմերը խաղադաշտից առանց խփած գոլի չեն հեռացել:

-«Բարսելոնան» հնարավորություն ունի դառնալ միակ թիմը, որ 4 անգամ անընդմեջ կնվաճի Իսպանիայի Սուպերգավաթը, և 6 անգամ` վերջին 8 տարվա ընթացքում:

-«Նոու Կամպում» կայանալիք հանդիպումն առաջին Էլ Կլասիկոն կլինի Տիտո Վիլանովայի համար որպես գլխավոր մարզիչ: Նրա նախորդը` Պեպ Գվարդիոլան, մեկնարկել է 2008 թվականի դեկտեմբերին 2:0 հաշվով տարած հաղթանակով, որից հետո հաղթել է 15 Էլ Կլասիկոներից 9-ը:

-Լիոնել Մեսսին 19-ը Էլ Կլասիկոյում դարձել է 13 գոլի հեղինակ: «Բարսելոնայի» պատմության միակ ֆուտբոլիստn, ով նրանից շատ է գրավել «Ռեալի» դարպասը, Սեսար Ռոդրիգեսն է` 14 գոլ:

-Սովորաբար, եթե Մեսսին գոլ է խփում «Բարսելոնան» չի պարտվում: Ընդամենը 2 բացառություն է գրանցվել` 2009 թվականի մարտին կայացած «Ատլետիկոյի» հետ խաղում և 2011 թավականի հունվարին` «Բետիսի» դեմ խաղում: Մնացած 148 հանդիպումներից 134-ը կատալոնացիներն ավարտել են հաղթանակով ևս 14 խաղում գրանցվել է ոչ-ոքի արդյունք:

-Մադրիդի «Ռեալը» վերջին անգամ Իսպանիայի Սուպերգավաթը նվաճել է 2008 թվականին` 2 հանդիպումների արդյունքում «Վալենսիային» պարտության մատնելով 6:5 հաշվով:

-Ժոզե Մոուրինյոն «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում «Բարսելոնային» հաղթել է ընդամենը 2 անգամ` 2010/11 մրցաշրջանի Իսպանիայի գավաթի եզրափակչում և Իսպանիայի նախորդ առաջնության 2-րդ շրջանում: Մնացած 9 հանդիպումներից 5-ում պարտություն է կրել, 4 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի արդյունք

-Կրիշտիանո Ռոնալդուն «Բարսելոնայի» դեմ անցկացրած 16 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ: Պորտուգալացին կատալոնացիների դեմ 13 անգամ խաղացել է «Ռեալի» կազմում և 3 անգամ` «Մանչեսթեր Յունայթեդի»

-Ռոնալդուն 1 խաղի ընթացքում երբևէ 1 գոլից ավել չի խփել «Բարսելոնայի» դարպասը, թեև «արքայական» ակումբի կազմում անցկացրած 145 խաղում դարձել է 146 գոլի հեղինակ:

Մեկնաբանել