Էդուարդ Աղաջանյանն այլևս ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը չէ

Ազգային ժողովի նախագահը ստորագրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը, հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը։

Հունվարի 27-ին հայտնի էր դարձել, որ Էդուարդ Աղաջանյանն արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել:

Ըստ լրատվամիջոցների՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում Աղաջանյանին փոխարինելու է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սարգիս Խանդանյանը։