Ամերիկահայերը ԱՄՆ Կոնգրեսից պահանջում են Ադրբեջանին ստիպել դադարեցնել ԼՂ շրջափակումը

Ամերիկահայերը ԱՄՆ Կոնգրեսից պահանջում են Ադրբեջանին ստիպել դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը։ Ցուցարաները Միացյալ Նահանգների իշխանությունից պահանջում են նաև դադարեցնել Ադրբեջանին որևէ տեսակի օգնության տրամադրումը, կասեցնել վերջինիս ռազմական աջակցության տրամադրումը: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»։

Ցույցին մասնակցել են նաև ԱՄՆ կոնգրեսականներ: Ադամ Շիֆի խոսքով՝ պետք է թուլ չտալ այլևս ոչ մի լումա ԱՄՆ-ից Ադրբեջանին տրամադրվի. «Ես կոչ եմ արել վարչակազմին գործել: Անձամբ նախագահի հետ խոսել եմ Ադրբեջանի կողմից եկող վտանգի մասին։ Եվ ես շարունակում եմ պաշտպանել վարչակազմի ավելի ուժեղ գործողությունները»:

Արդեն մեկ ու կես ամիս «էկոակտիվիստ» ներկայացող ադրբեջանցիներ փակել են Լաչինի միջանցքը, Լեռնային Ղարաբաղը և նրա 120 000 բնակչությանը զրկել Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհից՝ առաջացնելով հումանիտար ճգնաժամ։

«Հայ դատի հանձնախմբի» արևելյան շրջանի ղեղավար Արա Չալյանի խոսքով՝ Միացյալ Նահանգների իշխանություններում շատերը չեն պատկերացնում իրավիճակը, և իրենք փորձում են բազմաթիվ հանդիպումների միջոցով խնդիրն օրակարգային դարձնել:

«Մեզ չի բավարարում վարչակազմի ներկայիս արձագանքը: Պետքարտուղարը խոսել է շրջափակման մասին և խնդրել այն դադարեցնել։ Դա բավական չէ։ Միացյալ Նահանգները կարող է հրամայել շրջափակումը դադարեցնել և նաև պատժամիջոցներ կիրառել այնպիսի երկրների դեմ, ինչպիսիք են Ադրբեջանը և Թուրքիան: Նաև պետք է փորձել մարդասիրական օգնություն տրամադրել՝ օգտագործելով իրենց հասանելի ռեսուրսները և այլ լծակները»,- ասել է նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանել