Ռուսաստանի դեսպանն այցելել է Վայոց ձոր

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Վայոց ձոր, հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը։

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հետ հանդիպմանը դեսպանն ընդգծել է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության դերն ու կարևորությունը։ Կոպիրկինը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է քայլեր ձեռնարկել Հայաստանի մարզերի հետ աշխատանքն ավելի խորացնելու և համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։

«Չնայած նոր մարտահրավերներին, Ռուսաստանը շարունակում է մնալ եղբայրական Հայաստանի կողքին»,- ասել է Սերգեյ Կոպիրկինը:

Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին այցելության համար․ «Չնայած նրան, թե ով ինչ է ասում, մենք, մասնավորապես, Վայոց ձորի մարզը, շարունակում ենք Ռուսաստանի հետ լինել։ Վստահ ենք, որ Ռուսաստանը միշտ կաջակցի մեզ»,- նշել է Գրիգորյանը։

Մեկնաբանել