Արարատ Միրզոյանը կմեկնի Բեռլին

Փետրվարի 6-7֊ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բեռլինում, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Միրզոյանը հանդիպում կունենա Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի ասուլիսով: Այցի շրջանակներում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանդիպումներ կունենա նաև Գերմանիայի օրենսդիր մարմինների, փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ։

«Իր հանդիպումների ընթացքում նախարար Միրզոյանն անդրադարձ կկատարի Հայաստան-Գերմանիա և ՀՀ֊ԵՄ փոխգործակցության ընդլայնման հարցերին, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության մարտահրավերներին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստան֊Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի»,- տեղեկացնում է Հունանյանը։

Մեկնաբանել