Լարսը փակ է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում է Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվությանը։

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ նաև ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մասնավորապես, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, ինչպես նաև Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհները։ Իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:

«Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար։ Դժվարանցանելի են Գյումրի-Ամասիա և Լանջիկ-Թալին (բուք) ավտոճանապարհները: Արթիկ-Ալագյազ և Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շիրակի, Տավուշի մարզերում, Ապարան, Թալին, Աշտարակ, Հրազդան, Չարենցավան, Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր, Մասիս, Արտաշատ, Քաջարան քաղաքներում, Սիսիանի «Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում և Բաղրամյանի տարածաշրջանում տեղում է ձյուն»,- հայտնում են ծառայությունից։

Մեկնաբանել