«Գաֆէսճեան»-ի «Արվեստի ընտանիք» խաղն ավարտվում է

Օգոստոսի 25-ին ավարտվում է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի կրթական ծրագրերի շրջանակում մեկնարկած «Արվեստի ընտանիք» ամառային խաղ-մրցաշարը: Վիկտորինայի եզրափակիչ փուլին կմասնակցեն նախորդ 7 փուլերի հաղթող ընտանիքները:

«Արվեստի ընտանիք» կրթական խաղը մեկնարկել է հուլիսի 7-ին: Մրցութային յուրաքանչյուր փուլին մասնակցել է նվազագույնը 3 անդամից բաղկացած 3-4 ընտանիք: Խաղի կանոնների համաձայն` յուրաքանչյուր մրցութային օր ընտանիքները էքսկուրսավարի ուղեկցությամբ շրջայց են կատարել համապատասխան սրահում և ծանոթացել ցուցադրությանը։ Այնուհետ նրանց տրվել է տվյալ ցուցադրությանը վերաբերող 20 հարց: Հաղթող է ճանաչվել առավելագույնս ճիշտ պատասխաններ տված ընտանիքը:

Գլխավոր մրցանակը «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի ընտանեկան անդամակցության քարտն է, որը հաղթող ընտանիքին մեկ տարվա ընթացքում կենտրոնի բոլոր ցուցադրություններին մասնակցելու անվճար հնարավորություն է տալիս:

Մեկնաբանել