Թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թվում նաև հայեր կան․ «Գանձասար»

Թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Հալեպում, Իդլիբում և Լաթակիայում զոհվել է 50, վիրավորվել՝ 200 մարդ։ Այս մասին հայտնում է «Գանձասարը»՝ հղում անելով Սիրիայի առողջապահության նախարարությանը։

Ըստ լրատվամիջոցի՝ զոհերի թվում նաև հայեր կան։

Ցնցումները զգացվել են Սիրիայի բոլոր շրջաններում, բայց ամենաուժեղ ցնցումները տեղի են ունեցել Հալեպում, Իդլիբում և Լաթակիայում։ Երկրաշարժի առաջին ցնցումը եղել է 7,7 մագնիտուտ ուժգնությամբ, երկրորդը՝ 6,4:

«Գանձասարը» գրում է, որ մի շարք շենքեր են փլուզվել, փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Մեկնաբանել