Երկրաշարժ թուրք-սիրիական սահմանին․ Թուրքիան հաղորդում է 284, Սիրիան՝ 237 զոհի մասին

Փետրվարի 6-ին թուրք-սիրիական սահմանին 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որին հաջորդել է առնվազն վեց հետցնցում։

Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ երկրի 10 նահանգներում առնվազն 284 մարդ է զոհվել, ավելի քան 2 300-ը՝ վիրավորվել։

Ամենաուժեղ ցնցումները գրանցվել են Քահրամանմարաշ, Դիարբեքիր, Կայսերի, Ադանա Մալաթիա շրջաններում։

Սիրիայի առողջապահության նախարարությունն էլ հաղորդել է 237-ի զոհի և 639 վիրավորի մասին:

Սիրիական կողմում զնցումները զգացվել են Սիրիայի բոլոր շրջաններում, բայց ամենաուժեղ ցնցումները տեղի են ունեցել Հալեպում, Իդլիբում և Լաթակիայում։

«Գանձասարը» գրում է, որ զոհերի թվում նաև հայեր կան։

Մեկնաբանել