Շրջափակման մեջ Արցախում ծնված երեխաների թիվը անցել է 200-ը

Ադրբեջանի կողմից շրջափակման ընթացքում Արցախի ծննդատներում արդեն ծնվել է 204 երեխա, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

«Ադրբեջանական կողմի ահաբեկչական վարքագծի պատճառով նորածին երեխաներն ու նրանց մայրիկներն ամեն օր առերեսվում են լուրջ խնդիրների հետ՝ կապված մանկական սննդի, տակդիրների, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների սղության հետ»,- ասված է հաղորդագրությունում։

Գերատեսչությունը տեղեկացնում է նաև, որ 6 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

Մեկնաբանել