Լիլիթ Մակունցը հանդիպել է Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահի հետ

Փետրվարի 6-ին Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոյի հետ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին և հումանիտար ճգնաժամին, ինչպես նաև քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։