«Կարմիր խաչի» միջնորդությամբ ևս 6 հիվանդ Արցախից տեղափոխվել է Հայաստան

Այսօր՝ փետրվարի 7-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ ուռուցքային և սիրտ-անոթային ծանր հիվանդություններ ունեցող 6 անձ Արցախից տեղափոխվել է Հայաստան։ Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 76 հիվանդ։

Գերատեսչությունից տեղեկացնում են, որ Արցախում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

Մեկնաբանել