Վարչապետի որոշմամբ ֆինանսների նախկին փոխնախարար Արմեն Հայրապետյանը նշանակվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։
Հայրապետյանը ֆինանսների փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2016-ից։ Նա ազատվել էր պաշտոնից 2022-ի դեկտեմբերի 29-ին։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին ղեկավար Գեորգի Ավետիսյանը 2023-ի հունվարի 24-ին ազատման դիմում էր ներկայացրել։