Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա. ԱԳՆ

Այսօր` փետրվարի 7- ին, Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

«Այսօր Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Հունանյանը։

Փետրվարի 6-ի առավոտյան թուրք-սիրիական սահմանին 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկու երկրներում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 5 հազարը։ Թուրքիայում զոհվել է առնվազն 3 419 մարդ, վիրավորվել՝ 20 534-ը, իսկ Սիրիայում զոհերի թիվը 1 602 է։