Ազգային ժողովի նիստը, փետրվարի 8:
LIVE. Ազգային ժողովի նիստը, փետրվարի 8
Post navigation
Posted in:
Ազգային ժողովի նիստը, փետրվարի 8:
Հուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ․ հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ տուժածների առողջական վիճակի վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
«Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այս մասին լրագրողների հետ հուլիսի 8-ի ճեպազրույցում ասաց Սեյրան Օհանյանը։ «Ինձ մեղադրանք է առաջադրվել, բնականաբար մեղադրանքի դրվագների հետ համաձայն չեմ, չեմ ընդունել, բայց նաև օգտվելով իմ իրավունքից ցուցմունք չեմ տվել, որովհետև առողջական խնդիրներ ունեմ։ Հաշվի առնելով, որ 18 ժամվա ընթացքում մեղադրանք պետք է առաջադրվի՝ դրա համար ներկայացել եմ։ Մնացածը, կարծում եմ, երբ խորությամբ ծանոթանանք, այն ժամանակ առիթ կլինի զրուցել այս հարցում»,- ասաց Օհանյանը։ «Արմենպրեսի» հետ զրույցում լուրը հաստատեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ Նրա խոսքով՝ դատախազի կողմից կայացվել է որոշում Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական […]
Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Տնտեսական համագործակցության կազմակերպության վերջերս կայացած գագաթնաժողովի արդյունքներով ընդունված կոմյունիկեի որոշ դրույթներ, որտեղ օգտագործվել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացություններ, չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը։ Իրանը պաշտոնական գրությամբ իր վերապահումներն է հայտնել Տնտեսական համագործակցության կազմակերպությանը այս հայտարարության վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ դեսպանը նշել է, որ այդ հայտարարությունն ընդամենը արտացոլում է գագաթնաժողովի նախագահի (խմբ. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև) տեսակետները, և պարտադիր չէ, որ դա արտացոլի գագաթնաժողովի մասնակից երկրների դիրքորոշումները։ «Ինչպես մենք մեր դիրքորոշումը արտահայտեցինք Ստամբուլում վերջերս հրապարակված Իսլամական պետությունների համագործակցության հայտարարության վերաբերյալ, այս հայտարարության մեջ ներառված որոշ դրույթներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության […]
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության առաջարկը՝ փոփոխելու 2018-2034-ի ներդրումային ծրագիրը 2025-ի մասով՝ մատնանշելով էլեկտրաէներգիայի մատակարարման որակի վատթարացման և ֆինանսական կայունության նվազման ռիսկերը։ ՀԷՑ-ը հանձնաժողովին էր ներկայացրել ներդրումային ծրագրի վերանայված տարբերակը, առաջարկելով 2025-ի ներդրումները բարձրացնել մինչև 53,98 մլրդ դրամ՝ նախապես հաստատված 47,6 մլրդ-ի փոխարեն։ Ընկերությունը հիմնավորել էր փոփոխությունը՝ ծրագրի ծավալների ճշգրտման և նոր աշխատանքների անհրաժեշտությամբ։ Սակայն ՀԾԿՀ-ն որոշեց մերժել առաջարկը՝ մատնանշելով երկու հիմնական պատճառ։ Ըստ հանձնաժողովի հիմնավորման՝ ներկայացված հաշվարկները վկայում են, որ առաջարկվող աշխատանքները կհանգեցնեն էլեկտրաէներգիայի պլանային անջատումների զգալի ավելացման՝ խաթարելով մատակարարման հուսալիությունը։ Համակարգի հուսալիության հիմնական ցուցանիշները՝ միջին ընդհատումների տևողության (SAIDI) և հաճախականության (SAIFI) ինդեքսները, ըստ գնահատականների, […]
Հուլիսի 8-ին Ազգային ժողովը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կողմ ձայներով բավարարեց գլխավոր դատախազի միջնորդությունը՝ համաձայնություն տալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն։ Մինչ այս էլ ԱԺ-ն համաձայնություն էր տվել քրեական հետապնդում իրականացնել Սարգսյանի նկատմամբ։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանում հայտարարում էր, որ կասկածում են, թե Սարգսյանը կարող է փախուստի դիմել։ «Մենք ունենք ենթադրություն, առկա հիմնավոր կասկած առ այն, որ ազատության մեջ գտնվելու դեպքում Արթուր Սարգսյանը կդիմի փախուստի»,- ասում էր Վարդապետյանը, իսկ այդ ընթացքում Սարգսյանը ներկայացել էր Քննչական կոմիտե ու լրագրողների հետ ճեպազրույց էր ունենում։ Ըստ գլխավոր դատախազի միջնորդագրի՝ Արթուր Սարգսյանը, «Սրբազան պայքար» շարժման մեկ այլ մասնակցի՝ Վազգեն Գալստանյանի և […]
Ադրբեջանի Միլլի Մեջլիսը երրորդ ընթերցմամբ հաստատել է «Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը, որը զգալի փոփոխություններ է ենթադրում Նախիջևանի իրավական կարգավիճակի և կառավարման կառուցվածքի մեջ։ Ըստ հաստատված փաստաթղթի՝ սահմանադրությունից ամբողջությամբ հեռացվել են 1921-ի Մոսկվայի և Կարսի պայմանագրերի բոլոր հիշատակումները։ Դրանց փոխարեն սահմանադրության տեքստում ամրագրվել է, որ «Նախիջևանի ինքնավար հանրապետությունն Ադրբեջանի անբաժան մասն է»։ Փոփոխությունները նաև զգալիորեն կրճատում են Նախիջևանի կառավարության ինքնավարությունը։ Այսուհետ կառավարության գործունեությունը կվերահսկվի ոչ թե Նախիջևանի Գերագույն խորհրդի կողմից, այլ անմիջապես Ադրբեջանի նախագահի։ Նոր սահմանադրությունն առաջարկում է փոխել Գերագույն Մեջլիսի ընտրություններ նշանակելու կարգը։ Գործող օրենսդրության համաձայն՝ Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի ընտրությունները նշանակում է […]
Ազգային ժողովը հուլիսի 8-ին համաձայնություն տվեց քրեական հետապնդում հարուցել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ, որին մեղադրանք կառաջադրվի «Սրբազան պայքար» շարժման շրջանակում։ Կողմ քվեարկեցին միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 62 պատգամավորները։ Ավելի վաղ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էր միջնորդագրեր ներկայացրել և Ազգային ժողովից խնդրել համաձայնություն Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համար։ Ներկայում ԱԺ-ն քննարկում է Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու հարցը։ Աննա Վարդապետյանը մանրամասնել էր, որ Սարգսյանը, Բագրատ Գալստանյանի համակիր Վազգեն Գալստանյանը և այլ անձինք 2024-ի հուլիսից մինչև 2025-ի մարտ «Սրբազան պայքար» շարժման շրջանակում նախապատրաստել են իշխանության յուրացում և ահաբեկչություն։ Արթուր Սարգսյանն իր հերթին հուլիսի 8-ին […]
Հուլիսի 8-ին ավելի քան հինգ ժամ խուզարկություն է անցկացվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր գրասենյակում և ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի բնակարանում։ Քննչական կոմիտեն հաստատում է՝ իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ։ Credits: ruptly