100 հազար վազից խաղողի այգի՝ շրջափակված Արցախում

44-օրյա պատերազմի հետևանքով Սամվել Գրիգորյանը կորցրել է Հադրութի շրջանում իր խաղողի այգիներն ու գինու գործարանը։ Այժմ Արցախի Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում մշակում է 100 հազար վազից բաղկացած խաղողի այգի, որի աշխատանքները 2021 թվականի սեպտեմբերից են մեկնարկել՝ ֆրանսիացի մասնագետի հետ համագործակցությամբ։ Հետագայում ևս 100 հազար վազ կմշակեն ու կհիմնեն գինու գործարան։ Այգում կա 5 տեսակի ֆրանսիական սորտի խաղող։ Այս պահին շրջափակումը չի խանգարում խաղողագործների աշխատանքներին․ անհրաժեշտ նյութերը ներմուծել էին մինչև շրջափակումը։

Մեկնաբանել