Հայաստանը Սիրիա է ուղարկել 29, Թուրքիա՝ 27 փրկարար

Հայաստանը Սիրիա է ուղարկել 29, Թուրքիա՝ 27 փրկարար, տեղեկությունը ՍիվիլՆեթին հայտնեցին ներքին գործերի նախարարությունից։

Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտարարել էր, որ փետրվարի 7-ին Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին։

Փետրվարի 6-ին թուրք-սիրիական սահմանին 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Թուրքիայում զոհվել է առնվազն 6 957 մարդ, վիրավորվել՝ 38 224-ը, իսկ Սիրիայում զոհերի թիվը 2 470 է, վիրավորներինը՝ 3 894։

Մեկնաբանել