Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ 6 դատավորներ դադարել են պաշտոնավարել

Բարձրագույն դատական խորհրդի կողմից առաջարկված օրենսդրական փոփոխությունների արդյունքում՝ լիազորությունները կասեցված 6 դատավորներ այսօրվանից՝ փետրվարի 8-ից, դադարել են պաշտոնավարել, տեղեկացնում են ԲԴԽ-ից։

Մասնավորապես, դադարեցվել է Արա Կուբանյանի, Գևորգ Նարինյանի, Բորիս Բախշիյանի, Աղվան Պետրոսյանի, Դավիթ Գրիգորյանի և Արուսյակ Ալեքսանյանի պաշտոնավարումը։

«Օրենսդրական փոփոխության համաձայն՝ այսուհետ 1 ամսից ավելի լիազորությունները կասեցված դատավորների փոխարեն հնարավոր կլինի կատարել նոր նշանակումներ, ինչը կնպաստի դատարանների գերծանրաբեռնվածության թոթափմանը: Մինչ կատարված փոփոխությունները՝ լիազորությունները կասեցված դատավորների հաստիքները չէին համարվում թափուր և նրանց փոխարինելու մեխանիզմներ չկային, ինչը դատարանների գերծանրաբեռնվածության պայմաններում հանգեցնում էր մինչև անգամ ճգնաժամային իրավիճակների»,- ասված է հաղորդագրությունում։

Լիազորությունները կասեցված դատավորները կընդգրկվեն ռեզերվային ցուցակներում, իսկ նրանց փոխարեն կնշանակվեն այլ դատավորներ:

Կարդացեք նաև՝

Մեկնաբանել