Գլխավոր Լրահոս

ԱԺ-ն հաստատեց Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունները

ԱԺ-ն հաստատեց Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունները

Ազգային ժողովը փետրվարի 8-ին հաստատեց պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին երեք միջնորդությունները։

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրեց, որ 107 պատգամավորներից երկու միջնորդությունների քվեարկությանը մասնակցել են 68-ը, իսկ երրորդ՝ գաղտնի միջնորդությանը՝ 66-ը, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավոր գաղտնիության թույլտվություն չեն ունեցել։

ՔՊ-ի պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել գլխավոր դատախազի միջնորդություններին։

Սեյրան Օհանյանն ավելի վաղը հայտարարել էր, որ իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում ու այս գործերը հենց դրա արգասիքն են։ Միջնորդություններից առաջինը վերաբերում է զորամասի գույքի վաճառքին, այն խորհրդարանի է ներկայացվել փետրվարի 7-ին։ Երկրորդ միջնորդությունը գաղտնի բնույթ է կրում, այն քննարկվել է փակ նիստով, իսկ երրորդում քրեական գործի առարկա է հանդիսացել պետական գույքի օտարումը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում