Ոսկու շուկայի աշխատանքը դադարեցվել է

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Ոսկու շուկայի աշխատանքները դադարեցնելու որոշում է կայացրել։

«Պարզվել է, որ «Վաղարշ և Որդիներ կոնցեռն» ընկերության կողմից Խորենացու փողոց 24 հասցեում գտնվող շենքերը և շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով և խախտումներով, որոնք էլ կարող են անմիջականորեն և ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։ Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ որոշում է կայացվել ամբողջությամբ դադարեցնել ընկերության աշխատանքները»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել