Հայաստանը 30 տոննա օգնություն է ուղարկել Սիրիա

Արտակարգ իրավիճակների նախարարությունը վարչապետի հանձնարարականով կազմակերպել է երկրաշարժից տուժած Սիրիա ավելի քան 30 տոննա օգնության տեղափոխությունը։

Մարդասիրական բեռը ներառել է սնունդ, դեղորայք և բժշկական սարքավորումներ:

Փետրվարի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի հետ։ Սիրիայի ղեկավարը նշել էր, որ իրենց համար առաջնային խնդիրը կապված է սննդի հետ: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել, ըստ որի՝ Հայաստանը որպես առաջնահերթություն Սիրիա կուղարկի սնունդ, ինչպես նաև այլ տեսակի օգնություն:

Փետրվարի 6-ին թուրք-սիրիական սահմանին 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Թուրքիայում զոհվել է առնվազն 12 300 մարդ, Սիրիայում զոհերի թիվը շուրջ 2 900 է։

Մեկնաբանել