ԱԱԾ ծառայողները կատեստավորվեն և հավելավճար կստանան

Ազգային անվտանգության ծառայության սահմանի պահպանության, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող ծառայողները կատեստավորվեն, որի արդյունքում նրանց աշխատավարձերի չափը կավելանա։ Կառավարության փետրվարի 9-ի նիստում ներառվել է համապատասխան օրենսդրական փոփոխությունների նախագծին հավանություն տալու հարցը։

Ըստ հիմնավորման՝ ԱԱԾ-ն փուլային տարբերակով պաշտպանության նախարարությունից ընդունելու է հայ-ադրբեջանական պետական սահմանի պահպանությունը և հրամայական է ԱԱԾ-ն համալրել բանիմաց ու որակյալ կադրերով՝ նախատեսելով գրավիչ պայմաններ ու սոցիալական երաշխիքներ։

Ատեստավորման արդյունքում վճարվելիք հավելավճարի չափը կսահմանվի լրացուցիչ։ Այն անձինք, ովքեր ատեստավորման արդյունքում ծառայությունը շարունակելու իրավունք չեն ունենա, կդրվեն կադրերի տրամադրության տակ։

Ատեստավորման առաջին փուլն անցնելուց հետո 3 տարի անց ԱԱԾ վերոնշյալ ծառայողները կարող են անցնել նոր ատեստավորում, աշխատավարձի բարձրացման նոր հնարավորությամբ։

Մեկնաբանել