Սարգիս Խանդանյանն ընտրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն ընտրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ։

Խանդանյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 68 պատգամավոր։

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Էդուարդ Աղաջանյանը հունվարի 27-ին պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել:

Մեկնաբանել