Եռակողմ հանդիպման կազմակերպումը մշակման փուլում է․ ՌԴ փոխարտգործնախարար

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպման կազմակերպման հարցը մշակման փուլում է։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք այդ մտքից չենք հրաժարվում։ Մենք ցանկանում ենք առավելագույնս օգտագործել այն ռեսուրսները, որոնց տիրապետում ենք հարթակներ տրամադրելու և կայունացմանը միտված առկա պայմանավորվածությունների առաջմղման առումով»,- ասել է Ռյաբկովը։

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը կայացել է 2022-ի հոկտեմբերին Աստանայում։ Դեկտեմբերի 23-ին ևս նախատեսված էր եռակողմ հանդիպում, սակայն այկական կողմը խնդրել է հետաձգել այն՝ հաշվի առնելով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։

Մեկնաբանել