Ադրբեջանի սադրանքները խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը․ Միրզոյանը՝ Խովաևին

Փետրվարի 9-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։

Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ:

«Արարատ Միրզոյանը նշել է, որ ադրբեջանական կողմի սադրանքները, ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումներն ու ռազմատենչ հռետորաբանությունը խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Իգոր Խովաևը հանդիպումներ է ունեցել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

Մեկնաբանել