Միրզոյանն ու Լավրովը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման հարցը

lavrov-mirzoyan

Փետրվարի 10-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Ըստ հաղորդագրության՝ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։

Նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցերի շուրջ։ Ընդգծվել է Մոսկվայի և Երևանի միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման փոխադարձ մտադրությունը։

«Քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդիրը։ Ռուսական կողմը շեշտել է 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022-ի հոկտեմբերի 31-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման աշխատանքների շուտափույթ վերսկսման կարևորությունը, ներառյալ տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծումն ու սահմանագծումը, Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կետերի համաձայնեցումը, ինչպես նաև հասարակական գործիչների, փորձագետների և խորհրդարանականների միջև երկխոսության խթանումը»,- ասված է հաղորդագրությունում։

***

Փետրվարի 9-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը Երևանում էր։ Նա հանդիպումներ է ունեցել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

Մեկնաբանել