Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Փետրվարի 10-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, հայտնում է Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից։

Ըստ հաղորդագրության՝ քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև պաշտպանական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Մեկնաբանել