Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահի հետ

Փետրվարի 10-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն հաստատելու հեռանկարները և այդ ուղղությամբ Հայաստանի ու միջազգային հանրության կողմից ներդրվող ջանքերը»,- ասված է հաղորդագրությունում։

Փետրվարի 9-ին Արարատ Միրզոյանը Երևանում հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ։ Իսկ փետրվարի 10-ին Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավորվի հետ։

Մեկնաբանել