Հայկական բեռնատարները հատել են սահմանը և օգնություն տարել Թուրքիա (լրացված)

Հայաստանը կրկին մարդասիրական օգնություն է ուղարկել երկրաշարժից տուժած Թուրքիային։ Օգնության բեռնատարներն անցել են Արմավիրի մարզում գտնվող Մարգարայի կամրջով։ «Հայաստանի մարդասիրական օգնությունն անցել է Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարա կամրջով՝ շարժվելով դեպի երկրաշարժից տուժած շրջան»,- Թվիթերում գրել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ Սա 1993-ից ի վեր հայ-թուրքական փակ սահմանը հատելու եզակի դեպքերից է։ Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը թվիթ է արել, որ 1993-ից ի վեր առաջին անգամ բեռնատարները հատեցին Հայաստան-Թուրքիա սահմանը՝ մարդասիրական օգնություն հասցնելու համար երկրաշարժից տուժած շրջաններ։ Հարավարևելյան Թուրքիայում և հյուսիսային Սիրիայում փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանը փրկարարական խմբեր և մարդասիրական օգնություն էր ուղարկել այդ երկու երկրներ։ Այդ քայլին նախորդել էր … Continue reading Հայկական բեռնատարները հատել են սահմանը և օգնություն տարել Թուրքիա (լրացված)