Սիրիական ընդդիմությունը հինգ ժամանակավոր կառավարություն է ստեղծել

«Սիրիայի ազգային խորհուրդ»-ի նախագահ Աբդուլ Բասեթ Սիդան Լիբանանյան «Ալ Սաֆիր» թերթին հաղորդել է, որ արդեն բազմաթիվ ժամանակավոր կառավարություններ են կազմվել` ընդդիմադիր Մոհամեդ Մաարուֆ Դաուալիբիի կառավարությունը, «Սիրիայի ազգային խորհուրդ»-ը նոր լքած Բասմա Կադամաթիի վետերան ընդդիմադիր Ռիադ Սեյֆի հետ կազմած կառավարությունը, տասնամյակների ընդդիմադիր գործիչ Հայսամ Մալեհի` Կահիրեում հիմնադրած կառավարությունը, և «Սիրիայի ազգային խորհուրդ»-ի նախկին ղեկավար Բուրհան Ղալյունի առաջարկով կազմվող խորհուրդը` բաղկացած 15 հոգուց, որոնց թվում և` ընդդիմադիր գործիչներ Միշել Կիլոն և Արեֆ Դալիլան:

Աբդուլ Բասեթ Սիդան նաև ասել է, որ Սիրիայից փախած գեներալ Մանաֆ Թլասն ու նախկին վարչապետ Ռիադ Հիջաբը «Սիրիայի ազգային խորհուրդ»-ի ժամանակավոր կառավարության կազմում չեն լինելու՝ վարչակարգից հակակառավարական շարժումների սկսելուց շատ ուշ հեռանալու պատճառով:

Մեկնաբանել