Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի 10 քաղաքացիներ նախնական շմոլ գազից թունավորվելու հետևանքով տեղափոխվել են բուժհաստատություն։ Բուժօգնության դիմելուց մեկ ժամ անց բոլոր քաղաքացիները դուրս են գրվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է, որ քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը)։
«Ըստ բուժհաստատությունից ստացված տվյալների՝ նախնական ախորոշումը՝ թունավորում շմոլ գազից՝ հարցականով։ Քրեական վարույթի շրջանակներում նշանակվել է տոքսիկոքիմիական փորձաքննություն, կնշանակվի նաև դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում են քննչական, վարութային անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամաքնները, թունավորման հավանականությունը պարզելու նպատակով»,- նշել է Աբրահամյանը։