Սեյրան Օհանյանին մեղադրանք է ներկայացվել

Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին մեղադրանք է ներկայացվել: Տեղեկությունը ՍիվիլՆեթին հայտնեցին դատախազությունից:

Փետրվարի 8-ին Ազգային ժողովը Օհանյանին զրկել էր պատգամավորական անձեռնմխելիությունից։ Գլխավոր դատախազը Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին երեք միջնորդություն էր ներկայացրել։

Միջնորդություններից առաջինը վերաբերում է զորամասի գույքի վաճառքին, երկրորդ միջնորդությունը գաղտնի բնույթ է կրում, իսկ երրորդում քրեական գործի առարկա է հանդիսացել պետական գույքի օտարումը։

Սեյրան Օհանյանն ավելի վաղը հայտարարել էր, որ իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում ու այս գործերը գործերը «շինծու և անհիմն են»։

Մեկնաբանել