Միրզոյանն ու Կասպրչիկը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը

Փետրվարի 13-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր: «Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ զարգացումներին: Քննարկվել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը»,- ասված է հաղորդագրությունում։ Փետրվարի 9-ին Արարատ Միրզոյանը Երևանում հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ։ Իսկ փետրվարի 10-ին Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հեռախոսազրույցներ էր ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավորվի, … Continue reading Միրզոյանն ու Կասպրչիկը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը