Լարսը փակ է բեռնատարների համար, փակ ճանապարհներ կան նաև Հայաստանում

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

«Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար․ խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ»,- ասված է հաղորդագրությունում։

Աղվանի-Տաթև, Սիսիան-«Զանգեր», ինչպես նաև՝ Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Ծառայությունից նաև հայտնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Մեկնաբանել