Հայաստանը 25 տոննա հումանիտար բեռով երկրորդ ինքնաթիռն է ուղարկել Սիրիա

Արտակարգ իրավիճակների նախարարությունը վարչապետի հանձնարարականով կազմակերպել է դեպի երկրաշարժից տուժած Սիրիա մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակի տեղափոխումը՝ ավելի քան 25 տոննա քաշով։

Բեռը ներառել է սնունդ, դեղորայք, բժշկական պարագաներ: Այն Սիրիա է ուղարկվել Երևանի «Էրեբունի» օդանավակայանից:

Ավելի վաղ՝ փետրվարի 8-ին, ԱԻՆ-ի միջոցով Սիրիա էր ուղարկվել ավելի քան 30 տոննա մարդասիրական օգնություն:

Հայաստանը Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի աղետի գոտի է ուղարկել նաև 29 հոգուց բաղկացած փրկարարական խումբ։