Հալեպ մեկնած հայ փրկարարները վերադառնում են

Հալեպ ժամանած փրկարարական խումբն ավարտելով իր առաքելությունը վերադարձավ Հայաստան, հայտնում է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը։

Հայաստանը Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի աղետի գոտի էր ուղարկել 29 հոգուց բաղկացած փրկարարական խումբ։

Փետրվարի 8-ին Հայաստանը Սիրիա էր ուղարկվել ավելի քան 30 տոննա մարդասիրական օգնություն: Այսօր՝ փետրվարի 14-ին, ԱԻՆ-ը կազմակերպել է երկրաշարժից տուժած Սիրիա մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակի տեղափոխումը՝ ավելի քան 25 տոննա քաշով։

Մեկնաբանել