Խաղաղության պայմանագրի փաստաթղթում Ղարաբաղի մասին հիշատակում կա․ Արմեն Գրիգորյան

Խաղաղության պայմանագրի մշակվող փաստաթղթում Ղարաբաղի մասին հիշատակում կա, փետրվարի 14-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Բայց պետք է հաշվի առնել, որ այդ փաստաթուղթը դեռ վերջնական չէ։ Բանակցություններ են ընթանում»,- ասել է նա։ Հարցին, թե Հայաստանի համար սկզբունքային է խաղաղության պայմանագրում Լեռնային Ղարաբաղի հարցի հիշատակումը, Գրիգորյանը նշել է, որ հայկական կողմի համար ավելի կարևոր է Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների համար միջազգային տեսանելի մեխանիզմի ստեղծումը։ «Հայաստանը կողմ է, որպեսզի միջազգային տեսանելի մեխանիզմի շրջանակում քննարկումներ տեղի ունենան Ստեփանակերտի և Բաքվի միջև՝ ԼՂ-ում ապրող հայերի անվտանգության և իրավունքների շուրջ։ Հայաստանը շարունակում է աշխատել իր միջազգային գործընկերների … Continue reading Խաղաղության պայմանագրի փաստաթղթում Ղարաբաղի մասին հիշատակում կա․ Արմեն Գրիգորյան