Փետրվարի 15-ին Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա

Լուսանկարը՝ արխիվային

Փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա, հայտնում է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

«Նախարար Միրզոյանը երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին: Այցի ընթացքում Անկարայում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը»,- տեղեկացնում է խոսնակը։

Թուրքիայում և Սիրիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկել Թուրքիա և Սիրիա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ ցավակցություններ հայտնելով զոհերի կապակցությամբ։

Մեկնաբանել