Պուտինն ու Ալիևը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Պուտինն ու Ալիևը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում։

«Կարևորվել են հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված հետևողական քայլերը։ Այս համատեքստում հաստատվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ամենաբարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունները կատարելու տրամադրվածությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները անդրադարձել են կատարել նաև երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացմանը, մասնավորապես,լ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համատեղ նախագծերի իրականացմանը։

Մեկնաբանել